Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՊՈԼՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԷՐ

Հուլիս 12,2011 00:00

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողներից կազմված օպերատիվ խումբը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքից, Բրյուսել-Մոսկվա-Երեւան չվերթով, ՀՀ է տեղափոխել Արթուր Հակոբյանին, որը 2005 թ. մարտի 31-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրօրի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի եւ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Արթուր Հ.-ն կալանավորված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել