Հուլիսի 9-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Պավել Վ.-ի վարած «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորուհին՝ 23-ամյա Լիլիթ Կոծինյանը տեղում մահացել է, իսկ վարորդը վնասվածքներով, անգիտակից վիճակում, տեղափոխվել է Գավառի հիվանդանոց: