Երեկ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-210130» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզվում են) Երեւան-Գյումրի ճանապարհի 63-րդ կմ-ին բախվել է ճամփեզրյա քարերին եւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորը՝ 42-ամյա Միքայել Միքայելյանը տեղում մահացել է, իսկ մյուս 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց: