Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 3-ին «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Գեղադիր գյուղում վրաերթի էր ենթարկել 47-ամյա Հովակիմ եւ 35-ամյա Համլետ Գրիգորյաններին եւ 35-ամյա Սեւակ Կարապետյանին, այնուհետեւ բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետեւանքով Հովակիմ եւ Համլետ Գրիգորյանները տեղում մահացել էին, իսկ Սեւակ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Վարորդը՝ Հովիկ Ռ.-ն ձերբակալվել է: