Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԱԶԱՐՅԱՆԻ ՉԻ ՍՏԱՑՎԻ

Հուլիս 12,2011 00:00

Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 9-ին հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 3 անդամների անունները, որոնք ներկայացվելու են հանրապետության նախագահին: Մրցութային հանձնաժողովը ստացավ 22 հայտ, որից 18-ը, ըստ ներկայացրած փաստաթղթերի, անցան երկրորդ փուլ եւ հրավիրվեցին հարցազրույցի: Հարցազրույցի փուլ չեն անցել միայն այն 4 հայտատուները, որոնց աշխատանքային փորձը չի համապատասխանել օրենքով սահմանված պահանջներին, կամ հայտում չեն ներկայացվել համապատասխան տվյալներ այդ մասին:
18 թեկնածուից 2-ը հարցազրույցի փուլը չի հաղթահարել ՀՀ օրենսդրության եւ ներկայիս ընտրական մեխանիզմների ոչ լիարժեք գիտելիքների պատճառով: Ըստ փաստաթղթերի տվյալների, ընտրվելու լուրջ հավակնություն ներկայացնող 5 հայտատու ինքնակամ հրաժարվել է: 4 թեկնածու պատշաճ չի հիմնավորել իր քաղաքական չեզոքությունը: Հարցազրույցի փուլը չի հաղթահարել նաեւ ՄԻՊ ոլորտի հետ առնչություն չունեցած կամ արժանահավատ նվիրվածություն չդրսեւորած 4 հայտատու: Ընտրության սահմանափակ հնարավորությունների պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ նախագահին ներկայացնելու համար որպես ԿԸՀ անդամ ընտրեց Արտակ Մելիքսեթյանին, Աիդա Մուրադյանին եւ Ռոզա Ստեփանյանին, ովքեր իրենց տվյալներով համապատասխանում են ՀՀ ընտրական օրենսգրքի եւ Պաշտպանի կողմից սահմանված ընտրության կարգի բոլոր պահանջներին: Դրանից հետո 23-ամյա Աիդան եւ 25-ամյա Ռոզան ինքնաբացարկ են տվել՝ պատճառաբանելով ԶԼՄ-ների ոչ բարեհաճ վերաբերմունքը: Իսկ չընտրվածների մասին ՄԻՊ գրասենյակը հայտնում է. «Չընտրված թեկնածուների եւ մրցույթի ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվելու՝ հարգելով ընտրության մասնակիցների վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը»: Նշենք, որ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը մասնակցել էր կամ պատրաստվում էր մասնակցել ՄԻՊ-ի կազմակերպած մրցույթին, սակայն, անհայտ պատճառներով, իրավիճակը փոխվեց, եւ նա ԿԸՀ կմտնի «այլ ճանապարհով»՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել