Հրաժարականի դիմում է ներկայացրել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: Ըստ news.am-ի, նա հրաժարականի դիմումի հետ միասին ներկայացրել է նաեւ արձակուրդ գնալու դիմում, ուստի հրաժարականի հարցը կառավարությունում կքննարկվի արձակուրդից նրա վերադառնալուց հետո: Արամ Քոչարյանը արձակուրդից կվերադառնա մեկ ամսից:
ՎԱՐՇԱՎԱ՝ «ԱՐՄԱՎԻԱՅՈՎ»
Հուլիսի 13–ից՝ «Արմավիա» ավիաընկերությունը լեհական «LOT» ավիաընկերության հետ կնքած համաձայնագրի շրջանակներում կսկսի Երեւան-Վարշավա-Երեւան թռիչքները, որոնք կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի եւ կիրակի օրերին: Այս մասին տեղեկանում ենք «Արմավիայի» մամուլի ծառայությունից: