Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուտով՝ «Տրանսֆորմերներ-4»

Հուլիս 09,2011 00:00

\"\"\"\"Հնարավոր է, որ «Տրանսֆորմերների» մասին պատմող չորրորդ ֆիլմում գլխավոր դերակատար Շայա լա Բեֆին փոխարինի բրիտանացի դերասան Ջեյսոն Ստետհեմը: Ստետհեմի թեկնածությունը լրջորեն քննարկվում է «Paramount» կինոընկերության ղեկավարության կողմից:
Որպես լրացուցիչ առավելություն, կարող են նաեւ ի հայտ գալ Ստետհեմի եւ Ռոզի Հանտինգտոն-Ուայթլիի իսկական ռոմանտիկ հարաբերությունները, որոնք, ըստ ոլորտի որոշ մասնագետների՝ կապահովեն կինոշարի զարգացման համար այդքան անհրաժեշտ գլխավոր կերպարների միջեւ ծավալվող զգացմունքային կրքերի «քիմիան»: Դրանից բացի, նմանատիպ էկրանային համագործակցությունը նոր մարկետինգային հնարավորություններ կընձեռի այս նախագծի առաջխաղացման եւ PR-ի համար:
Թե ինչ է այս ամենի մասին մտածում անձամբ Ջեյսոն Ստետհեմը՝ դեռեւս հայտնի չէ: Mardik.am-ի փոխանցմամբ՝ բնականաբար, չորրորդ ֆիլմի համար դերասանների ընտրության, ինչպես նաեւ, առհասարակ, կինոշարի շարունակությունը նկարահանելու ծրագրերի վերաբերյալ ոչ մի պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել:
Հիշեցնենք, որ 2011-ի հունիսի վերջին էկրան բարձրացած «Տրանսֆորմերներ-3. Լուսնի մութ կողմը» ֆիլմը համաշխարհային վարձույթի առաջին իսկ շաբաթվա ընթացքում վաստակել է ավելի քան 400 միլիոն դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել