Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բրեյք-դանս». երիտասարդների համար ստեղծված սպորտային պար

Հուլիս 09,2011 00:00

\"\"

\"\"Հնարավոր է, որ շատերը չհամաձայնեն, որ «բրեյք-դանսը» էքստրեմալ մարզաձեւ է: Եվ՝ իզուր: Այն ոչ պարին, ոչ էլ սպորտին՝ ոչնչով չի զիջում: Դե, իսկ ադրենալինի մասին խոսելն անգամ ավելորդ է: Բրեյքը ժամանակակից քաղաքային էքստրիմի հավաքածու է, որի ներկայացուցիչները երաժշտության նուրբ ընկալում ունեն եւ կատարելապես տիրապետում են իրենց մարմնին:
\"\"Զուտ ուրբանիստական գնահատվող բրեյքի ծագման մասին տվյալները հակասական են: Երկար ժամանակ այն միայն «սեւ թաղամասերի» բնակիչների մենաշնորհն էր: Պաշտոնապես համարվում է, որ «բրեյք-դանսի» հեղինակը Ջեյմս Բրաունն է, որի երաժշտական գործունեությունը խիստ նորարարական էր: Նա իր կարիերայի ծաղկման շրջանում համերգների ժամանակ հաճախ էր «տապալվում» բեմի հատակին, թավալվում եւ էքստրեմալ բազում հնարքներ կատարում: Այս ոճը տարածվեց շատ արագ ու կարճ ժամանակ անց սկսեց փոխարինել փողոցային կռիվներին: Իսկ Նյու Յորքում աֆրոամերիկացիները պարի այդ ձեւին նոր տարրեր ավելացրին: Այսպես ծնվեց «բրեյք-դանսը»:
Այժմ սպորտի եւ պարի այս համադրությունով փառատոներ են անցկացվում՝ իրենց հստակ կանոններով: Իսկ աշխարհի պաշտոնական առաջնությունում մասնակցության սահմանափակում չկա: Պարզապես, անհրաժեշտ է հաղթահարել բազմաթիվ ընտրական փուլերը: «Բրեյք-դանսը» սպորտ է երիտասարդների, անմիջական եւ երաժշտական մարդկանց համար եւ կասկած չկա, որ շատ դիտարժան մարզաձեւ է:

\"\" \"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել