Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԱՏԵՍՏԱՎՈՐՎԵՆ

Հուլիս 09,2011 00:00

Ըստ կառավարության հաստատած կարգի, այսուհետեւ ստուգվելու են հանրակրթական դպրոցում աշխատել ցանկացողների գիտելիքները, աշխատանքային կարողությունները, հմտությունները:
Արդյունքում՝ կստուգվի հանրապետության ավելի քան 44 հազար ուսուցիչների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին: «Յուրաքանչյուր տարի կատեստավորվի  ուսումնական հաստատության ուսուցիչների 1/5-րդը: Գործընթացը շարունակական է: Նրանք պետք է ատեստավորվեն 5 տարին մեկ: Մանկավարժներից ոմանք դժգոհում են, սակայն  պետք է հասկանան, որ սա միայն նրանց օգտին է»,- «Մաքս Լիբերթիի» հետ զրույցում նշել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել