Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է

Հուլիս 09,2011 00:00

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցություն է հայտնել երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան առիթով: Վեհափառ հայրապետի ցավակցագրում մասնավորապես ասվում է. «Խորը ցավով տեղեկացանք առաքելական մեր սուրբ եկեղեցու եւ մեր ժողովրդի արժանավոր եւ տաղանդաշատ զավակ, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան մասին։ Վահագն Ստամբոլցյանի աստվածաշնորհ կյանքը եղավ ամբողջական նվիրում հայ մշակույթին եւ երաժշտական արվեստին: Նա տասնամյակներ շարունակ գնահատելի նպաստ է բերել ազգային եւ հոգեւոր-մշակութային վերազարթոնքին, ինչպես նաեւ երգեհոնային երաժշտության դարավոր արժեքները մատուցել երաժշտասեր հասարակությանը՝ իր ունկնդիրների հոգում զորացնելով սերը եւ նվիրումը հանդեպ հոգեւոր, սրբազան արժեքները:
Մեծ էր նաեւ լուսահոգի Վահագն Ստամբոլցյանի մանկավարժական վաստակը, ով երկար տարիներ անսպառելի կորովով ու նվիրումով դասավանդում էր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում իր իսկ ջանքերով հիմնված երգեհոնի դասարանում՝ ծառայելով երաժիշտների նոր սերնդի պատրաստության շնորհակալ գործին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել