Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԴԱ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է»

Հուլիս 09,2011 00:00

\"\"

2008թ.-ից առայսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար: Այս տարիների ընթացքում այդպես էլ չգտնվեց մի ռեժիսոր, ով կստանձներ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Թատրոնը ըստ էության վերածվել է ազատ բեմի, այդպես էլ չունենալով գաղափարաբանություն եւ ծրագիր: Սրա հիմքում, կարելի է մտածել, Մայր թատրոնը լաբորատորիայի վերածելու գաղափարն է, որը չունի հիմնավորում եւ բացատրություն:
Ըստ լուրերի, շուտով, սեպտեմբերից, Մայր թատրոնը հոբելյանական 90-րդ թատերաշրջանը կմեկնարկի՝ գեղարվեստական ղեկավար ունենալով ճանաչված կինոգետ, թատերագիր, գրող-հրապարակախոս Դավիթ Մուրադյանին: «Առավոտը» կապվեց կինոգետի հետ: «Դա բարի ցանկություն է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ պատիվ են անում: Հասկանում եմ, որ դա լուրջ վստահության արտահայտություն է,- ասաց Դ. Մուրադյանը, շարունակելով,- սակայն այս պահին զբաղված եմ նորաստեղծ Հայկական ազգային կինոակադեմիայի աշխատանքներով եւ չեմ կարող ինձ վրա վերցնել այդ պատվավոր պարտականությունը»:
Մեր զրուցակցին հիշեցրինք, որ նա ոչ վաղ անցյալում՝ 2008-2010թթ., ղեկավարել է Մայր թատրոնի գեղարվեստական խորհուրդը, հետեւաբար հնարավոր է՝ մեկին «աչքի առաջ ունենար»: Այս դիտարկմանն ի պատասխան, պարոն Մուրադյանը նախ ասաց, թե հեռախոսով լուրջ հարցեր չեն քննարկում, հետո էլ հավելեց. «Հարցը հանգամանալից փաստարկված պատասխաններ է պահանջում: Եթե նախօրոք իմանայի՝ կմտածեի, հետո կհանդիպեինք ու կխոսեինք…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել