Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄԵՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐՈՒՄ

Հուլիս 09,2011 00:00

\"\"Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը անցած շաբաթ նախագահական պալատի գրոհի ժամանակ ծանր վիրավորվելուց հետո առաջին անգամ հանդես է եկել հեռուստատեսությամբ:
BBC-ի մատուցմամբ, Եմենի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված իր ելույթի ժամանակ Սալեհի ձեռքերի դաստակները վիրակապված են եղել, նա ձեռքերը չի շարժել: Իր հեռուստաուղերձում Սալեհը հայտարարել է, թե Եմենում խնդիրների լուծումը պետք է փնտրել երկխոսության միջոցով: Նա նաեւ ասել է, թե համաձայն է իր իշխանությունը կիսել ընդդիմության հետ, բայց միայն «սահմանադրության եւ օրենքի շրջանակներում»: Խոսելով իր ֆիզիկական վիճակի մասին՝ Սալեհը հաղորդել է, որ այրվածքներ է ունեցել եւ ենթարկվել է ավելի քան ութ վիրահատության: Նախագահի մատուցմամբ, վիրահատությունների են ենթարկվել նաեւ մի շարք այլ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակն ու վարչապետը, նրա տեղակալն ու մայրաքաղաք Սանայի քաղաքապետը: Սալեհի ասելով, նախագահական պալատի գրոհի ժամանակ տուժել է 87 մարդ: ԶԼՄ-ները, սակայն, ոչինչ չեն հաղորդում Սալեհի Եմեն վերադառնալու հնարավորության մասին: Ըստ ամենայնի, նախագահն իր ելությում այդ թեմային չի անդրադարձել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել