Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ

Հուլիս 09,2011 00:00

Եգիպտոսի իշխանությունները մեղադրանք են առաջադրել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի 25 կողմնակիցների՝ փետրվարյան հեղափոխության օրերին ցուցարարների ճամբարը ասպատակելու համար: Նրանք փորձել էին ցրել ամբոխին՝ Թահրիր հրապարակ ներխուժելով ձիերով եւ ուղտերով, որի հետեւանքով տեղի ունեցած բախումների եւ հրմշտոցի արդյունքում ցուցարարներից շատերը լուրջ վնասվածքներ էին ստացել: BBC-ի մատուցմամբ, հետաքննական մարմնի քննիչներն այդ միջադեպի համար պատասխանատուների թվում մատնանշել են նաեւ երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆատիհ Սորուրային եւ իշխող կուսակցության նախկին նախագահ Սաֆվատ Շարիֆին: Հիշեցնենք, որ Մուբարաքի տապալումից հետո Եգիպտոսում իշխանությունն անցել է Ռազմական գերագույն խորհրդին: Երկրի հասարակայնությունը վերջին շրջանում հետեւողականորեն եւ վճռականորեն պահանջում էր պատժել խաղաղ ցուցարարների սպանության մեջ մեղավորներին, ինչը եւ փորձում է անել Եգիպտոսի նոր, բայց ժամանակավոր իշխանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել