Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ

Հուլիս 09,2011 00:00

\"\"Սիլվիո Բերլուսկոնին 2013թ. Իտալիայի հերթական ընտրություններից հետո չի պատրաստվում մնալ կառավարության ղեկավարի պաշտոնում: News.am-ի փոխանցմամբ, Իտալիայի վարչապետը նաեւ ասել է իր իրավահաջորդի անունը. «Իր թեկնածությունը Իտալիայի վարչապետի պաշտոնում կառաջադրի Անջելինո Ալֆանոն (նկարում)»:
Խոսքն արդարադատության նախարարի մասին է, ով հուլիսի սկզբին ղեկավարել է Բերլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը: Բերլուսկոնին նաեւ նշել է, որ չի հավակնելու Իտալիայի նախագահի պաշտոնին. «Դա ինձ համար չէ, Ջաննի Լետտան՝ քարտուղարը, ամենահարմար թեկնածուն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել