Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոնգրեսն արգելեց օգնել լիբիացի ապստամբներին

Հուլիս 09,2011 00:00

BBC-ի մատուցմամբ, Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից լիբիացի ապստամբներին օգնություն տրամադրելուն: Պենտագոնին արգելվել է նրանց զենք մատակարարել, ուսումնական վարժանքներ իրականացնել եւ նույնիսկ խորհրդատվություն մատուցել:
Պատգամավորները արգելել են Լիբիայի ընդդիմությանը ֆինանսապես օգնել, բայց ահա ՆԱՏՕ-ի կազմում Լիբիայի դեմ ռազմական գործողություններին մասնակցությունը դադարեցնելու մասին առաջարկը մերժել են, թեեւ կոնգրեսականների մի զգալի մասը կտրականապես դեմ է եղել այդ հակամարտությանը ԱՄՆ-ի մասնակցությանը:
Նախագահ Օբամայի ընդդիմախոսները պնդում են, որ մինչեւ Լիբիայի դեմ գործողություններ ձեռնարկելը՝ նա պիտի նախեւառաջ ստանար Կոնգրեսի համաձայնությունը:
Առաջարկին, որով արգելվում է երկրի պաշտպանական բյուջեից գումարներ ծախսել Մուամմար Քադդաֆիին տապալել փորձող ընդդիմությանը զենք մատակարարելու համար, ընդունվել է 225 «կողմ», 201 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Այդուհանդերձ, մինչեւ արգելքն ուժի մեջ մտնելը այն պիտի հաստատվի նաեւ Վերին պալատում, որից հետո միայն օրինագիծը կներկայացվի նախագահի վավերացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել