Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիրիայի անվտանգության ուժերը գրոհով վերցրել են Խամայի արվարձանը

Հուլիս 09,2011 00:00

Սիրիայի անվտանգության ուժերը գրոհով վերցրել են Դամասկոսի հյուսիսում գտնվող Խարաստա արվարձանը՝ վիրավորելով երկու մարդու: Reuters-ի մատուցմամբ, ուրբաթ օրն այդ մասին տեղեկություններ են տրամադրել տեղի բնակիչներն ու իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները:
Գրոհը տեղի է ունեցել նախագահ Բաշար ալ-Ասսադի դեմ բողոքի ցույցերի անցկացման նախօրեին: Հինգշաբթի երեկոյան, երկրի անվտանգության ուժերի շուրջ 300 աշխատակից ներխուժել է արվարձան, որտեղ ամեն օր քաղաքական ազատությունների պահանջով բողոքի ակցիաներ են ընթանում, եւ բեռնատարների վրա ամրացված գնդացիրներից կրակ են բացել: Նրանք նաեւ ներխուժել են Խարաստայի գլխավոր հիվանդանոց եւ առեւանգել ցույցի երեք վիրավոր մասնակիցների, որոնց կյանքը հիմա լուրջ վտանգի տակ է: Այդ մասին հաղորդել է Sawasiah սիրիական իրավապաշտպան կազմակերպությունը:
Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը հինգշաբթի օրը ժամանել է Խամա քաղաք՝ ի նշան անվտանգության ուժերի կողմից ագրեսիվ միջոցների կիրառման թիրախ դարձած տեղի բնակիչների հետ համերաշխության: Սիրիայի իշխանությունները դատապարտել են դիվանագետի այցը՝ հայտարարելով, թե այդ այցը Դամասկոսի հետ համաձայնեցված չի եղել, եւ դա որակել են որպես՝ Խամայում ուրբաթ օրը նախատեսվող բողոքի ակցիաները թեժացնելու փորձ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, թե դեսպանատունը Սիրիայի իշխանություններին տեղեկացրել է դեսպանության աշխատակիցների՝ Խամա մեկնելու մասին, առանց շեշտելով Ֆորդի անունը: Պետդեպի հաղորդագրության համաձայն, Խամայի բնակիչներն ասել են, թե քաղաքը շրջապատված է տանկերով, եւ Ֆորդը հույս ունի այնտեղ մնալ մինչեւ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել