Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՊՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ԿՏՐՎԱԾ Է

Հուլիս 09,2011 00:00

\"\"Թուրքմենստանի մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Աբադան քաղաքում հունիսի 7-ին տեղի ունեցած պայթյուններից հետո երկրի իշխանությունները փակել են քաղաքի մուտքն ու պարեկություն են իրականացնում քաղաք տանող մայրուղիներում: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրները, որոնց մատուցմամբ, նախօրեին պայթել են ռազմամթերքի պահեստներ, ինչի արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ: Չճշտված տեղեկություններով, պայթյուններից հետո տեղի ՀԷԿ-ի աշխատակիցները տարհանվել են, եղել են էլեկտրամատակարարման խափանումներ:
Թուրքմենստանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, թե պահեստները պայթել են շոգի՝ բարձր ջերմաստիճանի արդյունքում եւ «զոհեր ու առանձնապես փլուզումներ միջադեպի արդյունքում չկան», իսկ «համապատասխան կառույցները ստեղծված արտակարգ իրավիճակը վերահսկողության տակ են պահում»:
Այն, որ պայթյունի հետեւանքները կարող են շատ ավելի լուրջ լինել, քան ներկայացնում է պաշտոնական Աշխաբադը, առաջինը գրել է «Թուրքմենստանի խրոնիկա» իրավապաշտպան կառույցի ինտերնետ-պարբերականը: Վերջինս վկայակոչելով ականատեսներին՝ գրել է, թե քաղաքի բնակիչներից մեկն անձամբ է 4 տղամարդու դիակ եւ վիրավոր երեխաներ տեսել: Ավելին, վկայություններ կան, թե զինապահեստում, որտեղ պահվում էր արկեր եւ հրետանային հրթիռներ, պայթել է ոչ թե պիրոտեխնիկան, ինչպես պնդում են պաշտոնական աղբյուրները, այլ՝ զինամթերքը:
Ավելի ուշ արդեն Աբադանի հետ կապն ընդհանրապես կտրվել է՝ անջատվել են հեռախոսներն ու ինտերնետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել