Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ՈՒՄ ՉԵՆ ԿՐՃԱՏԻ

Հուլիս 09,2011 00:00

\"\"Lragir.am-ի մատուցմամբ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկ լրագրողներին ասել է, որ այսօրվա դրությամբ ԵՊՀ դիմորդների թիվը 1000-ից քիչ ավելի է, անցյալ տարվա 4877-ի դիմաց: Դա կապված է այն փաստի հետ, որ այս տարի դպրոցներում շրջանավարտ չի եղել: Ռեկտորը կարծում է, որ դրա հետեւանքով համալսարանի մի շարք ֆակուլտետներ՝ քիմիական, մեխանիկան, միջուկային էներգետիկայի, 1-ին կուրս չեն ունենա: Ռոմանագերմանական ֆակուլտետը, որն ավանդաբար բազմաթիվ ուսանողներ է ունենում, այս տարի ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն հոսքերում հազիվ 10-15 հոգանոց մեկական խումբ բացվի: Միակ ֆակուլտետը, որտեղ մրցույթ կլինի, պատմականն է: Այնտեղ՝ հատկացված տեղերից ավելի շատ դիմորդ կա: Արամ Սիմոնյանը նշել է, որ լայնամասշտաբ կրճատումներ չեն լինելու: Որոշակի հաստիքներ են կրճատվելու, սակայն աշխատելու են դասախոսների կրճատում թույլ չտալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել