Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինքնահրկիզման պատրաստ

Հուլիս 09,2011 00:00

\"\"Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի շենք էր մտել Մարտակերտի զինվորական խոհարար, ներկայումս Այգաբաց գյուղի 75-ամյա բնակչուհի Մարուսյա Դանիելյանը: Նա եկել էր իր ազգականի հետ, գրպանում՝ լուցկու տուփը, իսկ պայուսակում՝ բեզինի շիշը: Հասցրել էր անգամ հագուստը «թրջել» բենզինով:
Նրա ստեղծած տնակը ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ անցել է մոսկվաբնակ աղջկան: Ըստ տարեց կնոջ, դատարանը հաշվի չի առել եւ ոչ մի հանգամանք, այն կեղծիքները, որոնք բացահայտել են Մասիսի ոստիկանները: Տարեց կնոջը մի կերպ համոզել ենք, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, ինչի մասին, ի դեպ, նա երեկ տեղյակ էր պահել նաեւ արդարադատության նախարարությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը: Քանի որ վճռաբեկ դատարանի նախագահի ընդունարանից մեզ հայտնեցին, որ նախագահը բացակայում է հանրապետությունից, ուստի «Հրապարակի» իմ գործընկերոջ հետ խնդրել ենք, որ Մ. Դանիելյանի հետ հանդիպեն դատական դեպարտամենտի աշխատակիցները: Ժ. 17-ին նրանք երկուսով հանդիպել են Մ. Դանիելյանին, բացատրել, որ նոր երեւան եկած հանգամանքի հիմքով կարող է դիմել վճռաբեկ դատարան, եւ քանի որ Մ. Դանիելյանը դիմել է նաեւ դատախազություն, նրանք հորդորեցին՝ սպասել պատասխանին: Դատական կարգադիչները վերցրին բեզինի տարան ու լուցկու տուփը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել