Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՈՒԺԵԼ ԵՆ

Հուլիս 09,2011 00:00

Երեկ ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ Արագածոտնի մարզի Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
 Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 04 ՍՏ 023 պետհամարանիշի եւ «ՈՒԱԶ 452» մակնիշի 28 ՍԼ 759 պետհամարանիշի (վարորդ՝ 1966թ. ծնված Հայկ Նալբանդյան, ք. Ապարան) ավտոմեքենաները: Ավտոպատահարի հետեւանքով Ապարանի բնակիչներ «ՎԱԶ 2106»-ի 28-ամյա վարորդ Ռուբիկ Խալաթյանը եւ 31-ամյա ուղեւորներ Սեւակ, Սերժիկ եւ 6-ամյա Հարություն Թադեւոսյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածների առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել