Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԵՄԻՆԱՐ՝ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Հուլիս 09,2011 00:00

\"\"ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Շանհայ քաղաքում հուլիսի 3-6-ը մասնակցել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համագործակցությանը նվիրված սեմինարի աշխատանքներին:
Երեկ գլխավոր դատախազն արդեն աշխատավայրում էր:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, հակակոռուպցիոն մարմինների միջազգային ասոցիացիայի կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դատախազության հետ համատեղ կազմակերպված սեմինարի ժամանակ քննարկվել են, մասնավորապես, դատապարտված անձանց էքստրադիցիայի, իրավական փոխօգնության, համատեղ քննչական գործողությունների եւ նշված հանցագործություններով նախաքննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր:
Սեմինարի ընթացքում ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել