Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՅՈՒՆ ՎԱՏ ԵՆՔ

Հուլիս 09,2011 00:00

Վերջին օրերի անտանելի շոգից մարդիկ պարզապես ջրազրկվում են, թուլանում ու դառնում անաշխատունակ: Չնայած սրան, շտապօգնության կանչերի թիվն այս օրերին չի ավելացել: Համենայնդեպս, այդպես են վստահեցնում առողջապահության ոլորտի պատասխանատուները: Երեկ «Առավոտը» «Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանից հետաքրքրվեց, թե այս տոթ եղանակի պատճառով որքան մարդ է դիմել իրենց ծառայությանը, ինչին ի պատասխան՝ տիկին Ստեփանյանը վստահեցրեց, որ կանչերի թիվը չի ավելացել: Ըստ նրա, ինչպես որ ցուրտ ձմռանը օրական միջինը 500 կանչ էր լինում, այնպես էլ շոգ ամռանը. «Պաթոլոգիաներն էլ նույնն են: Սովորաբար առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, որի հետ կապված՝ նաեւ ճնշման տատանումներ: Հետո տրավմաներ, մրսածություն, հազ, ջերմություն եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել