Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽԱՐԽՈՒԼ ԲԱՐԴԻՆ ԿԿՏՐԵՆ

Հուլիս 09,2011 00:00

\"\"Լուսանկարում պատկերված այս բարդին ամեն քամու ժամանակ ճոճվում է եւ սպառնում է վայր ընկնել: Տարածքի բնակիչները մտավախություն ունեն, որ ուժեղ քամուց այն անպայման կընկնի՝ դառնալով դժբախտ պատահարի պատճառ: Այդ իսկ պատճառով քամու ժամանակ Այգեստանի 9-րդ փողոցի 8-րդ տան հարեւանությամբ ապրողները խուսափում են ծառի մոտով անցնել: Բնակիչների ներկայացմամբ, անգամ ոչ քամոտ եղանակին է հնարավոր, որ բարդին տապալվի, քանի որ ծառի բունը փտած է եւ միայն բնափայտն է մնացել: Այն վայր ընկնելու դեպքում հարակից տներին էլ է վտանգ սպառնում. ծառը հաստաբուն է եւ ճոճվելիս տների կողմն է թեքվում: Բնակիչները իրենց սեփական ուժերով չեն կարողանում այն կտրել: Այս առնչությամբ, Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» հայտնեցին, որ խնդրով կզբաղվեն ու շուտով ծառը կկտրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել