Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇՆԵՐԸ ԿԱՆ, ԳՈՒՄԱՐՆԵՐԸ՝ ՈՉ

Հուլիս 09,2011 00:00

\"\"«Չենք լռելու» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակել է անգլիական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի կատարած հետազոտությունը՝ մայրաքաղաքի թափառող շների համար իրականացվող ծրագրի վերաբերյալ: Հետազոտությունում կան մի շարք աղաղակող փաստեր, որոնց վերաբերյալ երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունը ակնկալում է Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումը: Ըստ այդ փաստերի, թափառող շների համար հսկայական գումարներ են տրամադրվում, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվում: Երիտասարդները պահանջում են բացատրել, թե ո՞ւր են գնում պետբյուջեից դուրս գրված գումարները, հատկապես որ, նրանց կարծիքով, խնդիրը լուծվելու փոխարեն ավելի է սրվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել