Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ափը բոլորինս է հավասար

Հուլիս 09,2011 00:00

«Կարգուկանոնը հանրային լողափերում հաստատված է, եւ մենք այս հարցում պայմանավորություն ունենք նաեւ ոստիկանության հետ»,– ըստ tert.am-ի, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հանրային լողափերի կոորդինատոր Աշոտ Ավալյանը: Նա տեղեկացրեց, որ այս տարի կառավարությունը 62 միլիոն դրամ է տրամադրել երկու հանրային լողափերի բարեկարգման համար, որի արդյունքում լողափերում գործում է անվճար ավտոկանգառ, մանկական խաղահրապարակ, բուժկետ, տեղադրվել են թախտաները, որոնց թիվը երկու օր առաջ համալրվել է հարյուրով: Ըստ Ավալյանի՝ որեւէ մեկն իրավունք չունի քաղաքացուն արգելել հանգստանալ Սեւանում կամ վճարել լողալու համար. «Կոնկրետ ծառայություններից օգտվելու դեպքում միայն պետք է վճարես»,– ասաց նա: «Այսօր լողափ գալիս են ինչպես սոցիալապես անապահով, այնպես էլ սոցիալապես ապահով մարդիկ»,- ասաց Ավալյանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ավելացնել հանրային լողափերի թիվը, եւ դրա համար մոտ 60 հա տարածք է առանձնացվել:
Ըստ նրա՝ հանրային լողափերից առաջինը լինելու է Շորժայում, մյուսը՝ Մարտունիից 7 կիլոմետր հեռու, վերջինը՝ Չկալովկայում: Այս երեք լողափերի մուտքն արդեն ազատ է: «Եթե հանրապետությունում հանրային լողափերը ընդլայնվեն եւ լավ պայմաններ լինեն, չեմ կարծում, որ մեր քաղաքացիները կցանկանան իրենց հանգիստը կազմակերպել Բաթումում կամ այլ տեղ»,– ասաց Ավալյանը՝ նշելով, որ իրենք մոնիտորինգ են արել ու պարզել, որ նորաբաց հանրային լողափում միջին հաշվով շաբաթ եւ կիրակի օրական 1200 մարդ է հանգստանում, իսկ մյուս օրերին՝ օրական մոտ 800 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել