Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՄՈՒԼԸ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՏԱՆԴ

Հուլիս 09,2011 00:00

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների գործողությունների առնչությամբ, որոնք սահմանափակում են ղարաբաղյան հակամարտությունը լուսաբանող լրագրողների աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո»-ն, հղում անելով «Թուրան»-ին, կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ մամուլը դարձել է այդ իրավիճակի պատանդ: «Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում իրենց վեճից զերծ պահել մամուլը: Լրագրողները պետք է ազատ լինեն իրենց աշխատանքում եւ ազատ տեղաշարժվեն՝ առանց որեւէ կողմից թույլտվություն ստանալու: Լրագրողների սեւ ցուցակների կազմումն անթույլատրելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել