Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 09,2011 00:00

\"\"

Երգեհոնի հայաստանյան դպրոցի հիմնադիր, անվանի երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի հոգեհանգստի արարողությանը մշակույթի նախարարությունից կամ կառավարությունից ներկա չի եղել ոչ մի պաշտոնյա: Երեկ այս մասին tert.am-ի հետ զրույցում նշել է Ստամբոլցյանի աշակերտ, երգեհոնահար Լիլիթ Մարտիրոսյանը: «Սա ազգային հերթական անտարբերությունն է իր հանճարեղ զավակների հանդեպ: Սա խայտառակություն է»,- նշել է Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ անվանի արվեստագետին հրաժեշտ տալու էին եկել միայն նրա հարազատները, աշակերտները, կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարը:
Լ. Մարտիրոսյանն այս ամենը պայմանավորել է Ստամբոլցյանի ընդդիմադիր կեցվածքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել