Լրահոս
Օրվա լրահոսը

Երգիչը ծեծել է ֆոտոլրագրողին

Հուլիս 08,2011 00:00

\"\"Ռուս հայտնի երգիչ Վալերի Մելաձեն Մոսկվայում ծեծել է Մոսկվայի թերթերից մեկի ֆոտոլրագրող Եվգենի Գուսեւին, որը դեպքից հետո դիմել է ոստիկանություն. հաղորդում է dni.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել ռուսական մի ռեստորանի դիմաց, որտեղ անցկացվում էր հեռուստահաղորդավար Յանա Չուրիկովայի եւ բիզնեսմեն Դենիս Լազարեւի հարսանյաց արարողությունը:
«Այդ պահին, երբ արարողությունն արդեն վերջացել էր, առաջինը ռեստորանից դուրս եկան Վալերի Մելաձեն եւ «Վիա Գրա» խմբի սոլիստ Ալբինա Ջանբաեւան: Ես նրանց նկարեցի: Տեսնելով ֆոտոապարատը՝ Վալերին իմ հասցեին շատ կոպիտ արտահայտություններ արեց ու հարվածեց: Այս ամենը վերածվեց մեծ վեճի»,- ոստիկանության աշխատակցին պատմել է տուժածը: «Դրանից հետո ես փախուստի դիմեցի, որովհետեւ շատ վախեցա: Զգացի, որ երգիչը ետեւիցս է ընկել: Չկարողանալով երկար վազել` վայր ընկա: Մելաձեն հարձակվեց վրաս ու սկսեց խեղդել ինձ: Նա շարունակ փորձում էր ֆոտոապարատը խլել ձեռքիցս»,- հավելել է Գուսեվը:
Շատ դժվարությամբ Եվգենին կարողացել է դուրս պրծնել Վալերիի ճանկերից եւ թաքնվել ինչ-որ մեքենայի մեջ, որից հետո երգիչը նստել է իր մեքենան եւ հեռացել` Ջանբաեւայի հետ:
«Օրինապահ մարմինները ինձ խոստացել են, որ այս ամենն այսպես չեն թողնի»,- նշել է ֆոտոլրագրողը, սակայն փաստաբանները պնդում են, որ երգչի դեմ գործողություններ կատարելը բավականին բարդ է լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031