Շախմատային աշխարհը հիշում է իր բոլոր երախտավորներին:
Այս օրերին Սամարայում ընթանում է անցած դարավերջի համաշխարհային շախմատային աշխարհի ականավոր ներկայացուցիչներից մեկի՝ խորհրդային գրոսմայստեր Լեւ Պոլուգաեւսկու անդրանիկ հուշամրցաշարը: Երկու տուրից հետո Ռուսաստանի Գեորգիեւսկ քաղաքը ներկայացնող գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը վաստակել է նույնքան միավոր եւ նույնպիսի արդյունք ցույց տված 16 մասնակիցների մեջ ընթանում է 7-րդ հորիզոնականում: