Իսպանիայում մեկնարկել է «Վիլյա-դե-Բենասկե» շախմատի ավանդական՝ 31-րդ միջազգային փառատոնը, որի ուժեղագույնների «A» խմբում հանդես է գալիս 474 շախմատիստ (37-ը կրում է գրոսմայստերի կոչում):
Մեր հանրապետությունից շվեյցարական մրցակարգով (10 տուր) անցկացվող մրցաշարին մասնակցում է երեք գրոսմայստեր՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Կարեն Մովսիսյանը, իսկ Ռուսաստանը ներկայացնում է կանանց միջազգային վարպետ, մեր հայրենակից Կարինա Համբարձումովան: Երեկ մեկնարկային տուրում Կարենը խաղում էր տանտերերից Խոսե Պերես Կաբասի, Տիգրանը՝ իսպանուհի Վերոնիկա Սալիդո Պոլոյի, Զավենը՝ ֆրանսիացի Ալեքս Մարտինի, իսկ Կարինան՝ իսպանացի Դանիել Գաբրերա Ֆերնանդեսի հետ: