Ֆրանսիայի Լիլ քաղաքում մեկնարկել է աթլետիկայի աշխարհի պատանեկան (1994/1995թթ. ծնվածներ) առաջնությունը, որին մասնակցում են մեր հանրապետության հինգ ներկայացուցիչներ:
Առաջին օրը ասպարեզ մտան մեր երեք վազորդները եւ բոլորն էլ որակավորման փուլը չկարողացան հաղթահարել: 100 մետր վազքում տղաներից Սարգիս Կոստանդյանը 11,60 արդյունքով եզրափակեց 8-րդ մրցահերթի մասնակիցների ցուցակը, Դիանա Խուբեսերյանը 12,64 արդյունքով եզրագիծը հատեց հինգերորդը, ինչը նույնպես բավարար չէր հաջորդ փուլ անցնելուն: 49,64 արդյունքով պայքարից դուրս մնաց նաեւ Սամվել Գրիգորյանը (400 մետր վազք):
Երեկ պայքարի մեջ պետք է մտներ հեռացատկորդուհի Սաթենիկ Հովհաննիսյանը, իսկ այսօր՝ Լեւոն Աղասյանը (եռացատկ):