Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՆԱՆՑԸ» ԵՎ «ՈՒԼԻՍԸ» ՊԱՅՔԱՐԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԻՆ

Հուլիս 08,2011 00:00

\"\"
Լուսանկարը՝ ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլից Հայաստանի երկու ակումբներ՝ «Բանանցը» եւ «Ուլիսը», դուրս մնացին պայքարից:
Առաջին խաղում տանը Ռուսթավիի «Մետալուրգին» 0:1 հաշվով պարտվելուց հետո «Բանանցը» երեկ մրցակցի հարկի տակ՝ Ռուսթավիի «Փոլադի» ստադիոնում, պետք է փորձեր կորցրածը ետ բերել: Ճիշտ է, ի վերջո, հայ ֆուտբոլիստները համառ պայքարում, երբ առաջին խաղակեսից հետո զիջում էին 0:1 հաշվով, 72-րդ րոպեին վերականգնեցին հավասարակշռությունը, սակայն դրանից ավելին անել ի վիճակի չեղան եւ երկու հանդիպումների ընդհանուր հաշվով տանուլ տալով 1:2 հաշվով՝ դուրս մնացին պայքարից:
Եթե «Բանանցը», թեկուզ մրցակցի դաշտում,  դրությունը փրկելու ինչ-որ շանս ուներ, ապա գրեթե անիրագործելի խնդրի առջեւ էր կանգնած «Ուլիսը», որն առաջին խաղը հյուրընկալվելիս 0:3 խոշոր հաշվով տանուլ էր տվել Հունգարիայի «Ֆերենցվարոշին»: Երեկ սեփական հարկի տակ հանդես գալու հանգամանքն էլ չօգնեց գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանի ֆուտբոլիստներն, որոնք այստեղ էլ երկու անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը եւ երկու խաղերի հանրագումարով պարտվեցին 0:5 հաշվով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել