Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱԼԻՆ ՈՒ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏՆԵՐԸ

Հուլիս 08,2011 00:00

Հայաստանի ազգային պատկերասրահում երեկ բացվել է «Դալին ու սյուրռեալիստները» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», ցուցահանդեսին ներկայացված են հայտնի նկարիչների 160 աշխատանքներ, որոնց հիմնական մաս են կազմում Սալվադոր Դալիի օֆորտները: Ցուցահանդեսին ներկայացված են նաեւ այնպիսի սյուրռեալիստների աշխատանքներ, ինչպիսիք են Հանս Բելմերը, Լեոնոր Ֆինին, Ջորջո դե Կիրիկոն, Ժան Կոկտոն եւ Վասիլի Կանդինսկին:
Բոլոր աշխատանքները, որոնք Պիեր Արժիլեի մասնավոր հավաքածուի մի մասն են կազմում, տրամադրել է նրա դուստրը` Քրիստինա Արժիլեն, ով այս օրերին Երեւանում է: «Դալին եւ սյուրռեալիստները» ցուցահանդեսի հետ միաժամանակ պատկերասրահում եւս մեկ ցուցահանդես է բացվել` «Սյուրռեալիզմը եւ հայ նկարիչները»: Ցուցահանդեսում ներկայացված են Երվանդ Քոչարի, Սերգեյ Փարաջանովի, Գայանե Խաչատրյանի, Լեւոն Թութունջյանի եւ Արշիլ Գորկու աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել