Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի անձնական բժիշկն իր հաճախորդին սեքսով զբաղվելու մեկշաբաթյա նորմա է նշանակել: Ումբերտո Սկապանինին հայտարարել է, թե 74-ամյա քաղաքական գործիչը կարող է ինտիմ հարաբերություններ ունենալ շաբաթական 6 օր՝ մեկ օր տրամադրելով հանգստին: Վարչապետի սեռական կյանքի ռեժիմի մասին բժիշկը պատմել է Novella2000 ամսագրի հետ զրույցում, որից քաղվածքները հրապարակվել են Libero News-ում: Բժիշկն ասել է, թե Բերլուսկոնին կարողացել է հաղթահարել շագանակագեղձի չարորակ ուռուցքը եւ հիմա հիանալի վիճակում է: