Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ

Հուլիս 08,2011 00:00

\"\"Անցած գիշեր Վրաստանում կալանավորվել են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչը՝ Իրակլի Գեդենիձեն (նկարում) եւ նրա կինը: Այդ մասին հաղորդում է GHN-ը: Գործակալության տեղեկություններով, կալանավորման պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Փոխարենը IPN-ը հաղորդում է Վրաստանի ոստիկանության կողմից եւս մի քանի ֆոտոթղթակիցների՝ European Pressphoto Agency-ի լուսանկարիչ Զուրաբ Կուրցիկաձեի, Associated Press-ի լուսանկարիչ Շահ Այվազովի (նրան հարցաքննելուց հետո ազատ են արձակել), նաեւ Վրաստանի ԱԳՆ-ի լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեի կալանավորման մասին: Վերջինիս կինը հաղորդել է, թե իրենց տանը խուզարկություն է եղել, եւ իրավապահ մարմինների աշխատակիցներն առգրավել են բջջային հեռախոսներն ու համակարգիչները: Աբդալաձեի զոքանչն ասել է, թե իր փեսան կասկածվում է լրտեսության մեջ: Ուժայինները խուզարկել են նաեւ Կուրցիկաձեի բնակարանը: Վրացական աղբյուրների մատուցմամբ, լրտեսության մեղադրանք է առաջադրվելու բոլոր կալանավորվածներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել