Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Բենսը (նկարում), որը գլխավորում է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրոսս-Կանին առաջադրված մեղադրանքը պաշտպանող կողմը, հրաժարվել է հրաժարական տալ: Այդպիսի պահանջով հանդես էին եկել հայցվոր սպասուհու փաստաբանները: BBC-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ, իբր, Ստրոսս-Կանի կողմից սեռական բռնության ենթարկված սպասուհու շահերը ներկայացնող Քեննետ Թոմփսոնը պահանջել էր փոխել գործը վարող դատախազին, քանի որ նա գործի նախաքննության վերաբերյալ դիտավորյալ արտահոսք էր թույլ տվել՝ սպասուհուն ներկայացնելով բացասական ֆոնի ներքո: Սակայն Բենսի ներկայացուցիչները հայտարարել էին, թե այս մեղադրանքները անհիմն են: