Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՀՎԱՆ ԼՈՒՐԸ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ Է

Հուլիս 08,2011 00:00

Չինաստանը հերքել է երկրի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինի (նկարում) մահվան մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները: Չինաստանի պետական լրատվական «Սինխուա» գործակալությունը հաղորդել է, թե 84-ամյա նախկին նախագահի մահվան մասին օտարերկրյա կազմակերպությունների տարածած հաղորդագրությունները ընդամենը շշուկներ են: Այդ մասին հաղորդում է reuters գործակալությունը:
Հոնկոնգի Asia Television հեռուստաալիքը չորեքշաբթի երեկոյան ընդհատել էր լրատվական թողարկումը, եւ հաղորդավարը տխուր դեմքով հայտարարել էր Ցզյանի մահվան մասին, որին հաջորդել էր նախկին նախագահի կենսագրականի կարճ ներկայացումը: Ավելին, հիշյալ լուրը մի քանի ժամ շարունակ վազող տողով ներկայացվել էր նաեւ այլ հաղորդումների ընթացքում: Այդպես էլ չկարողանալով նախկին նախագահի մահվան մասին պաշտոնական հաստատում ստանալ, հեռուստաալիքը դադարել էր այդ հաղորդագրության տարածումը: Միաժամանակ Չինաստանի համացանցն է լի Ցզյանի առողջական վիճակի մասին լուրերով:
Այլ աղբյուրների մատուցմամբ, Ցզյանի մահվան մասին շշուկները սկսել էին շրջանառվել այն բանից հետո, երբ նա անցած ուրբաթ այդպես էլ չէր եկել Չինաստանի կոմկուսի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ երկրի կոմկուսի ձեւավորման 90-ամյակի առիթով կազմակերպված հանդիպմանը: Լուրերի տարածմանը նպաստել էր նաեւ այն, որ համացանցում Ցզյանի վերաբերյալ տեղեկությունների որոնումն արգելափակված է եղել: Գրաքննիչները համացանցից հեռացրել էին նաեւ նախկին նախագահի մասին չին հեղինակների բոլոր բլոգները, նաեւ քաղաքական գործչի առողջության մասին օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրությունները: Եվ այսուհանդերձ, Չինաստանում երկրի նախկին առաջնորդի որպիսության մասին ոչինչ չի ասվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել