Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈՒՆԻՍԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Հուլիս 08,2011 00:00

Կես տարի առաջ ուժի մեջ մտավ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքը: Երեկ այդ կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ ապահովագրական շուկայում առաջնային դիրք գրավող «Ռոսգոսստրախ-Արմենիան» տեղեկացրել էր, որ անցած կես տարվա ընթացքում իրենց կենտրոնում սպասարկվել է 25300 զանգ, միջինում՝ օրական 170 զանգ, գրանցվել է 5948 ապահովագրական պատահար՝ կես տարվա միջին օրական ցուցանիշը կազմել է 33 ՃՏՊ: Առավելագույն քանակը գրանցվել է հունիսին՝ 1095 ՃՏՊ:
Ի հակառակ սպասումների եւ կանխատեսումների՝ ամռանը դեպքերի քանակի նվազում տեղի չի ունեցել: Հունիս ամսվա ընթացքում գրանցված դեպքերի միջին օրական ցուցանիշը կազմել է 37, ինչը հավասար է փետրվարին գրանցված առավելագույն ցուցանիշին: Զգալիորեն աճել է գիշերվա ընթացքում տեղի ունեցող դեպքերի քանակը: Հատկանշական է, որ ՃՏՊ-ների քանակը կտրուկ աճում է անձրեւի ժամանակ: Ընկերության հայտերի կարգավորման կենտրոն է ներկայացվել 3720 դիմում, հատուցման ենթակա վնասների ընդհանուր գումարը կազմել է 740 միլիոն ՀՀ դրամ: Արդեն կարգավորվել է 3653 դիմում, փաստացի վճարվել է 667 միլիոն ՀՀ դրամ: Գույքին պատճառված վնասի գծով միջին հատուցումը կազմել է 201000 դրամ: «Ռոսգոսստրախի» հայտերի կարգավորման կենտրոնի տվյալներով՝ տարվա սկզբից գրանցվել է ՃՏՊ-ների արդյունքում մարմնական վնասվածքների 151 դեպք (դրանցից 30-ը՝ հունիսին), 5-ը՝ մահացու ելքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել