ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ ՎիվաՍել-ՄՏՍ եւ «Նաիրի Ինշուրանս» ընկերությունների համագործակցության շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում այժմ կարելի է ձեռք բերել արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության պայմանագիր, ինչը թույլ կտա խուսափել ավելորդ ծախսերից եւ հոգսերից ողջ ճանապարհորդության ընթացքում:
Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր: