Ըստ մեղադրական եզրակացության, մանկապիղծը նաեւ տեսագրում էր՝ շանտաժելու նպատակով
Երեկվանից «Առավոտում» չէին լռում հեռախոսազանգերը նախորդ օրը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսված Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի մանրամասների հետ կապված: Սերոբ Տեր-Պողոսյանը, նույն ինքը՝ Սերոբ-Գորիոն Դեր-Բողոսյանը մի քանի օր հետո՝ հուլիսի 20-ին կդառնա 69 տարեկան: Նա ծնվել է Իրաքի Մոսուլ քաղաքում, ԱՄՆ քաղաքացի է, ՀՀ-ում ունի կացության հատուկ կարգավիճակ: Մեզ հարցնում էին, թե ամուսնացա՞ծ է, պարզվեց, որ Մադիլեն Թալշջյանի հետ նրանց ամուսնությունը գրանցվել է այս տարվա մայիսի 21-ին: «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի նախագահը, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենը, ՀՀ վարչապետի նախկին խորհրդականը բնակվել է նաեւ Հյուսիսային պողոտայի շենք 10-ում: Հարցնում էին՝ բա, լավ, դիմադրող չի՞ եղել այս փորձանքին: Ըստ տուժողներից Հ. Չ.-ի ցուցմունքի՝ հարցի պատասխանը կա. «Գնացի Սերոբին պատկանող Արամյանց կոչվող ամառանոց՝ գումար խնդրելու: Խոսակցության ընթացքում պարոն Սերոբը հարցրեց, թե ինչպես է վերաբերվում տղաների միջեւ սեքսուալ հարաբերությանը, եւ սկսեց ձեռքով շոյել իր առնանդամը: Ինքը փորձեց ձեռքով հրել նրան, որպեսզի նա դադարեցնի սեքսուալ հաճույք ստանալ: Դրանից նա ավելի է գրգռվել եւ սկսել է իրեն համոզել բավարարել հաճույքը: Ինքը խնդրել է եւ պահանջել դադարեցնել, սակայն նա ձեռքի մեջ է պահել իր առնանդամը եւ արագ շարժումով ընկնելով ծնկի՝ այն դրել է իր բերանը՝ սկսել զբաղվել օրալ սեքսով: Ինքը փորձել է ձեռքով պահել զգեստից, սակայն նա չի թողել: Պարոն Սերոբն իրեն տվել է 100000 դրամ»: Հ. Չ.-ն իր այդ ցուցմունքը պնդել է նաեւ Սերոբ Դեր-Բողոսյանի հետ առերես հարցաքննության ընթացքում: Մեկ այլ երխա՝ Ս. Բ.-ն, ցուցմունք էր տվել, որ երբ մանկապիղծը փորձել է իջեցնել իր տաբատի կոճակները, ինքը վեր է թռել նստած տեղից ու ամոթանք տվել նրան. «Սերոբ Տեր-Պողոսյանն ասաց, որ տեղի ունեցածի մասին չպատմի ծնողներին: Ինքը նեղացած դուրս է եկել տանից»:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Սերոբը դիմել է դատական քննության արագացված կարգ կիրառելու, սակայն մեղադրողը՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱ մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանն առարկել է: Սերոբի բնակարանից առգրավման ժամանակ պարզվեց, որ նա համակարգչի մեջ բացել էր ֆայլեր՝ տուժողների հետ սեռական հարաբերությունների պատկերներով: