Երեկ, 15.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 58-րդ կմ-ում իրար են բախվել ԳԱԶ-3110 մակնիշի 01 ՏՕ 977 համարանիշի եւ «Նիսսան Տիեննա» մակնիշի 330 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենաները: Մինչ ճանապարհային ոստիկանները կմոտենային վթարված ավտոմեքենաներին, «Նիսսանի» միջից դուրս եկավ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը, ում ցուցումով մեքենայի վրայից հապշտապ հանվեցին համարանիշները: Գյանջումյանը չճանաչվելու համար կովբոյական գլխարկով փորձում էր «մասկիրովկա» լինել, ինչպես նաեւ խույս էր տալիս տեսախցիկից, ինչը նրան չհաջողվեց: