Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Հուլիս 07,2011 00:00

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում երեկ տեղի ունեցավ Հայաստանի մանկավարժական բուհերի կոնսորցիումի հերթական նիստը՝ կոնսորցիումի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի նախագահությամբ: Կոնսորցիումի նիստին մասնակցում էին Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Ֆրունզ Ղազարյանը եւ Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վահրամ Բալայանը:
Արցախի պետական համալսարանն այս նիստի ընթացքում դարձավ Հայաստանի մանկավարժական բուհերի կոնսորցիումի անդամ:
2 ժամ տեւած նիստից հետո կոնսորցիումի անդամները մեկնեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Վեհափառը կարեւորեց մանկավարժական բուհերի գործունեությունը ապագա սերնդի դաստիարակության գործում եւ ընդգծեց Հայ առաքելական եկեղեցու պատմության դասավանդման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի մանկավարժական համալսարաններում Հայ առաքելական եկեղեցու պատմության դասավանդման ուսումնական ծրագիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել