Հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել գազալցակայաններից մեկի լիցքավորող՝ 22-ամյա Արթուր Մ.-ն:
Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքներն ստացել է Ապարան-Ալագյազ ճանապարհի 7-րդ կմ-ին գտնվող գազալիցքավորման կայանում՝ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ՝ գազի բալոնի պայթյունի հետեւանքով: