Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈՐԾ ՏԱՔՍԻՍՏԸ

Հուլիս 07,2011 00:00

ՀՀ ոստիկանության ՏՎ-ից տեղեկացրին, որ Մերի Պ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 5-ին «Մալաթիա» տոնավաճառում նստել է տաքսի ծառայություններից մեկին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան եւ իր գնած 60.000 դրամ արժողության անկողնային պարագաներն ու մթերքը տեղավորել մեքենայի բեռնախցիկում: Երբ հասել են նշված շենքի մոտ, Մերի Պ.-ն իջել է ավտոմեքենայից եւ վարորդին խնդրել բացել բեռնախցիկը, սակայն վերջինս վարելով մեքենան՝ դիմել է փախուստի: Պարզվել է, որ վարորդը 33-ամյա Լեւոն Մ.-ն է, որը նույն օրը, ժամը 20.40-ին իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել