Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնաթն Րիզ Մեյերսը ինքնասպանության փորձ է արել: Աստղին հիվանդանոց հասցրին շտապօգնության մեքենայով: Բժիշկների համոզմամբ, դերասանը մեծ քանակությամբ հաբեր է ընդունել Լոնդոնի իր տանը: Իսկ թե կոնկրետ ինչ հաբերով է իռլանդացի դերասանը փորձել վերջ տալ իր կյանքին, դեռեւս հայտնի չէ:
Րիզ Մեյերսը, ով ալկոհոլիզմով է տառապում, անօգնական վիճակով ընկած էր գետնին: Երբ շտապօգնության բժիշկները հասան նրա բնակարան, դերասանը փորձում էր խուսափել օգնությունից: Չկարողանալով Մեյերսին ուշքի բերել այս մղձավանջից, բժիշկները ստիպված են եղել ոստիկանություն կանչել: Միահամուռ ուժերով, շատ դժվարությամբ դերասանին հասցրին հիվանդանոց:
2007 թվին` մոր մահվանից հետո, դերասանն ավելի շատ ալկոհոլ է սկսել օգտագործել: Նրա անձնական կյանքը նույնպես հարթ չի: Դերասանը 5 անգամ բուժման կուրսեր է անցել տարբեր բժշկական կենտրոններում: 33-ամյա Մեյերսը Հոլիվուդի ամենացանկալի դերասաններից մեկն է: