Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կնամեծար Ստալոնեն՝ կանանց թագավորությունում

Հուլիս 06,2011 00:00

\"\"Նկարահանման հրապարակներում հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն միշտ ուժեղ տղաների դերեր է կատարում: Իսկ ահա Ստալոնեի տանը իսկական կանանց թագավորությունն է: Dni.ru-ի փոխանցմամբ՝ իր գեղեցկուհի կնոջ հետ միասին դերասանը դաստիարակում է երեք դուստրերին:

«Այո, ես երեք աղջիկ ունեմ: Եվ դա համոզված եղեք՝ դեպի դժոխք տանող ամենալավ այցետոմսն է: Ես չեմ պատկերացնում, թե ինձ հետ ինչ կկատարվի, երբ նրանք սկսեն հանդիպել տղաների հետ»,- ասել է սիրված դերասանը:

Հարցին, թե ո՞վ է տան գլխավորը, Սիլվեստրը պատասխանել է. «Կինս, որովհետեւ այս 19 տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ կանայք գրեթե միշտ ճիշտ են: Նրանք տարբեր իրավիճակներում միշտ ճիշտ լուծումներ են գտնում: Իմ կինն այդպիսին է: Նրա հետ ես ինձ շատ լավ եմ զգում»:

\"\"Իսկ մինչ ամուսնանալը՝ նրանք շատ ռոմանտիկ եւ գեղեցիկ սիրավեպ ու հանդիպումներ են ունեցել, որի համար Ստալոնեն շնորհակալություն է հայտնում կնոջը:

Երեք աղջիկ դաստիարակող, «Ռեմբո», «Ռոկի» եւ շատ այլ ֆիլմերի հերոս Սիլվեստրը, ապրելով կանաց թագավորությունում, եկել է այն եզրահանգման, որ կանայք ունեն շատ հատկություններ, որոնցից տղամարդիկ զուրկ են: «Օրինակ, նրանք ամեն բան, ամեն մանրուք շատ լավ են հիշում, ի տարբերություն մեզ»,- ասել է Ստալոնեն՝ հավելելով, որ վերջերս հասկացել է, թե կինն իր իդեալին հասնելու համար պատրաստ է մեռնել: «Նա պատրաստ է պայքարել իր սիրած տղամարդու համար եւ տալ ամբողջ ուժը, եռանդը եւ հոգին: Այս ամենը գիտակցելով, կին արմատին ճանաչելով՝ զգում եմ, որ շատ եմ փոխվել: Ինչու մենք էլ չփորձենք լինել այնպիսին, ինչպիսին կանայք են»,- ավելացրել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել