Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՏԱՆԻՍՏ ՉԷ, ՄԱՍՈՆ Է

Հուլիս 06,2011 00:00

Սաքոյի «փախած» մտքի թռիչքը

\"\" \"\"

\"\"  \"\"

Դաժան սիրո ու աղջիկներից «վառված» լինելու մասին երգող ռեփերի՝ ամերիկաբնակ Սուպեր Սաքոյի վերջերս համացանցում հայտնված լուսանկարները մեծ իրարանցում առաջացրին հասարակության մեջ:

Հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունված լուսանկարների առիթով շատերի կողմից քննադատության արժանացած երգիչը փոխանակ բացատրի, թե ինչպես են այդ լուսանկարները տարածվել, հատկապես, եթե արվել են 2009-ին ու չեն օգտագործվել, որովհետեւ իր ուզածով չեն ստացվել, դեռ մի բան էլ հոխորտացել է ու Bravo.am-ին տված հարցազրույցում ասել է. «Նկարներից են դժգոհում, երբ ամբողջ Հայաստանը պուտանկա ու գոմիկ է լցվել: Հայ ազգն ա հայ աղջիկներին փչացնում, մեկ էլ պարսիկներն ու հնդիկները: Բերանս բացել մի տվեք…»: Թե ինչ կապ ունեին հնդիկներն ու պարսիկները իր լուսանկարների հետ՝ պարզ չէ:

Բերանը բացել չցանկացող երգիչը լուսանկարներից մեկում Լուռու մարզում գտնվող Հաղպատի վանական համալիրը իր «հոգով» ֆոն է «սարքել», մի ձեռքին հրազենն է, մյուսով էլ կիսամերկ աղջկա մազերից բռնած պատրաստվում է պատժել: Ըստ ռեփերի՝ «դրա մեջ վատ բան չկա, մարմնավաճառին զաստավիտով տանում եմ եկեղեցի»:

Հաջորդ լուսանկարում Սաքոն հադես է գալիս «ղասաբի» դերում, աղջկա մարմինը կտրտելիս… Ու այս «հանճարեղ» ֆոտոշարքի հեղինակը Արվին Քոչարյանն է, որը չգիտենք թե ինչու է Սաքոյի նկարներում, Հաղպատի վանական համալիրը որպես ֆոն օգտագործել, բայց որ Սաքոն չի էլ իմացել, թե դա ինչ վանք է, ակնհայտ է, ընդամենը՝ «փախած բաներ էի ուզում անել՝ սարսափ ֆիլմերի նման», նշել է Սաքոն:

Երգիչն իր հասցեին հնչած մեղադրանքները որակել է որպես «աբսուրդ բաներ»: Ըստ նրա՝ ինքը երաժշտության մեջ ու արվեստում արտահայտվելու ազատություն ունի, ու չնայած այդ լուսանկարներն արվել էին իր «Սուրբ Սարգիս» CD-ի համար, բայց իրեն էլ դուր չէին եկել, հենց այդ պատճառով էլ չի օգտագործել:

Սուպեր Սաքոն հերքել է իր մասին տարածված կարծիքը, թե ինքը սատանիստ է: Նա ասել է, որ դավանանքը չի փոխել, ինքը քրիստոնյա հայ է, պարզապես մասոն է: «Տղամարդկանց գաղտնի կազմակերպություն է, որի անդամ եմ: Դա նույնն է, եթե լինես, օրինակ, Հանրապետական կուսակցության անդամ: Մասոններն իրար ձեռք են բռնում, օգնում միմյանց: Ամերիկայի շոու-բիզնեսի 80 տոկոսը մասոն է»,- ասել է Սաքոն, հավելելով, թե ռեփ երգիչ է, իսկ այդ ոճում մոտեցումներն այլ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել