Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիկը կմենամարտի Հայաստանո՞ւմ

Հուլիս 06,2011 00:00

\"\"Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թեթեւագույն քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հերթական մենամարտն անցկացնելու է աշնան սկզբին: Նշվում է նաեւ մարտի օրն ու վայրը. սեպտեմբերի 3, Հայաստան: Այդ օրը Վիկին դիմակայելու է դեռեւս պարտություն չկրած նամիբիացի բռնցքամարտիկ Պաուլյուս Ամբունդան՝ «Ապառաժ» մականունով:

Տեղեկատվությունը ճշտելու նպատակով երեկ Ավստրալիա՝ Վախթանգի հետ կապ հաստատելու մեր փորձերը չստացվեցին: Զանգեցինք նրա անձնական մարզիչ Վազգեն Բադալյանին: Նա հաստատեց, որ այդպիսի ծրագիր, իրոք, կա եւ հավանաբար մարտը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Վախթանգը վաղուց էր ցանկանում իր հայաստանցի հազարավոր երկրպագուներին ուրախացնել՝ մենամարտերից մեկը կազմակերպելով Հայաստանում, սակայն ամեն անգամ ինչ-որ բան չէր ստացվում: Եվ եթե հիմա էլ խանգարող հանգամանքներ չլինեն, Վախթանգ Դարչինյան-Պաուլյուս Ամբունդա դիմակայությունը բռնցքամարտի առաջին պրոֆեսիոնալ մենամարտը կլինի, որ անցկացվելու է Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել