Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր անուններ՝ «Ուիմբլդոնյան» մրցաշարում

Հուլիս 06,2011 00:00

Լոնդոնում ավարտված թենիսի «Ուիմբլդոնյան» մրցաշարը, որ ամենահեղինակավորներից մեկն է աշխարհում, նոր հաղթողներ ունեցավ:

Տղամարդկանց պայքարի եզրափակչում իսպանացի Ռաֆայել Նադալը, որ մինչ այդ գլխավորում էր համաշխարհային դասակարգման ցուցակը, պարտվեց երկրորդ հորիզոնականն զբաղեցնող սերբ Նովակ Ջոկովիչին՝ 6:4, 6:1, 1:6, 6:3 եւ աշխարհի թիվ 1 ռակետի տիտղոսը զիջեց նրան: Այս մրցաշարում հաղթելու համար Ջոկովիչն ստացավ 1 մլն ֆունտ ստերլինգ պարգեւավճար:

Կանանց պայքարում նույնպես նոր չեմպիոն ծնվեց՝ չեխ Պետրա Կվիտկովան, որը վճռորոշ հանդիպումում 6:3, 6:4 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Մարիա Շարապովայի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել