Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոտ էին մրցանակային տեղերին

Հուլիս 06,2011 00:00

Բուլղարիայում եւ Ռումինիայում գրեթե միաժամանակ ավարտվեցին շախմատային երկու միջազգային մրցաշարեր, որոնցում հանդես եկող մեր հանրապետության ներկայացուցիչները մոտ էին մրցանակային տեղերին:

Առաջինում, որ անցկացվում էր Ալբենա քաղաքում, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 7,0 միավորով հանգրվանեց վեցերորդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր ետ մնաց հաղթող դարձած Իվան Չեպարինովից (Բուլղարիա):

Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ Տիգրան Սիմոնյանը, 6,5 միավորով 23-րդն էր, իսկ մեր հայրենակից Վալենտին Փամբուկչյանը, որ հանդես էր գալիս Բուլղարիայի դրոշի ներքո, բավարարվեց 42-րդ հորիզոնականով (6,0 միավոր):

Երկրորդը «3-the International Chess Festival Eforie Nord 2011» փառատոնն էր, որտեղ իրեն լավագույն ձեւով դրսեւորեց միջազգային վարպետ Սուրեն Պետրոսյանը: Նա հավասար պայքար մղեց գրոսմայստերների հետ, սակայն, ի վերջո, 7,5 միավորով գրավեց հինգերորդ տեղը՝ մեկ միավոր պակաս վաստակելով առաջինը ճանաչված հոլանդացի փորձառու գրոսմայստեր Սերգեյ Տիվյակովից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել